17:20 , 26 մայիս, 2014Պարտադիր չէ Գանդի կամ էլ Մայր Թերեզա լինել իմաստուն մտածելու համար: Մենք բոլորս էլ կարող ենք այդպես, եթե փորձենք: Իմաստուն լինելը մեզ կազատի բազմաթիվ գլխացավանքներից ու մեր կյանքում ամեն տեսակ բացասականից:
Իսկ ո՞վ չէր դա ցանկանա:
Ահա այդ անելու 10 տարբերակ:

Սա, թերևս, մանկուց լսում ենք մեր ծնողներից: Սա մի բան է, որ հասկանում ենք, որ պետք է անենք, սակայն դժվարանում ենք կյանքում այսպես ապրել:
Հաղորդակցության սկզբունքներից մեկն այն է որ, երբ ինչ-որ բան ես ասում, այլևս չես կարող հետ վերցնել ասածդ: Իհարկե, կարող ես փորձել, սակայն արդյո՞ք կհավատան քեզ, թե՝ ոչ, սա արդեն ուրիշ պատմություն է: Այնպես որ, մինչև ինչ-որ բան ասելը, վստահ եղիր, որ հետո չես զղջա ասածներիդ համար: Ավելի լավ է լռել, քան ասել մի բան, որի համար հետո կզղջաս:
«Երբ ես ավելի լավ աշխատանք ունենամ», «Երբ ես ավարտեմ բուհը», «Երբ ես մեծացնեմ երեխաներին»...: Այս ու նմանատիպ արտահայտությունները կարելի է ամեն օր միլիոնավոր մարդկանց շուրթերից լսել: Միշտ էլ հնարավոր է պատճառաբանություններ բերել, թե ինչու հարմար չէ կամ ճիշտ պահը չէ, սակայն պետք է հիշել, որ ներկայից բացի, ուրիշ ժամանակ չկա, անցյալն այլևս չես վերադարձնի, իսկ ապագայի մասին ոչինչ չես կարող իմանալ, այնպես որ, եթե ուզում ես ինչ-որ բան արվի, արա դա հենց հիմա: Ու հիշիր՝ սպասելը քեզ պարզապես ավելի մեծ կդարձնի, սակայն ոչ իմաստուն:
Հարաբերությունների մեջ անհրաժեշտ է բալանսավորել սեփական «ես»-ն ու «մյուսը»: Դրանք երկու տարբեր բևեռներում են գտնվում` մի ծայրում եսասիրությունն է, մյուսում՝ անձնուրացությունը: Այո, մենք պետք է հոգ տանենք մեր սեփական կարիքների մասին, սակայն կարևոր է միաժամանակ մյուսների կարիքների մասին նույնպես մտածելը:
Երբ տխրում ես, զգացմունքները խեղդում են: Մինչ սա բնական է, կարող են խնդիրներ ծագել, երբ կոնֆլիկտի մեջ ես ներքաշվում մյուսի հետ: Ինչպես ավելի վաղ նշվեց, անհրաժեշտ է մտածել խոսելուց առաջ: Սակայն երբ չափազանց շատ ես տարված բարկությամբ, դու չես կարող սառը դատել: Այնպես որ, ժամանակ հատկացրեք հանգստանալու համար ու փորձեք ամեն ինչ տարբեր տեսանկյունից դիտարկել, այնուհետև փաստերի և ոչ թե ենթադրությունների հիման վրա եզրակացության եկեք ու քայլեր ձեռնարկեք:
Միայն նրա համար, որ բոլորն ինչ-որ բան են անում, չի նշանակում, թե դու նույնպես պետք է անես դա: Եթե ուզում ես մտածել ինչպես իմաստուն մարդը, ապա մյուսների հետևելու փոխարեն, ավելի լավ է մի պահ դուրս գալ ամբոխից ու ամեն ինչ կողքից դիտարկել: Ինքդ քեզ հարց տուր, թե ինչու են նրանք այդպես վարվում: Այնուհետև ինքդ քեզ հարց տուր՝ արդյո՞ք իսկապես ցանկանում ես դա անել, թե այդպես խորհուրդ են տալիս մյուսները: Շատ ժամանակ դա այդպես չէ:
Իմաստուն մարդիկ հասկանում են, որ իրենք են իրենց մտքերի, զգացմունքների ու պահվածքի կառավարողները: Շատերը թույլ են տալիս, որ մյուսների պահվածքն ու մյուսների քայլերը ազդեցություն գործեն իրենց վրա: Դու պետք է կարողանաս կառավարել զգացմունքներդ ու թույլ չտաս, որ մյուսները բացասականորեն ազդեն քո կյանքի վրա: Փոխարենը թույլ տուր իրենց բացասական պահվածքը մնա իրենց ուսերին: Եթե դու բարկանաս, դու թույլ կտաս նրանց հաղթել: Ինքդ քո ուժի էներգիայի տերը եղիր, պահպանիր ուրախությունդ` թույլ չտալով նրանց քեզ փոխել դեպի վատը:

Այս կամ այն քայլին ինքնաբուխ դիմելը հնարավոր է ավելի զվարճալի է, սակայն կյանքում անմտածված իմպուլսիվ քայլերը կարող են ափսոսանքների հանգեցնել: Եթե դու ժամանակ չհատկացնես գործելուց առաջ մտածելուն, դու կարող ես ինքդ քեզ խնդիրների առաջ կանգնեցնել: Իմաստուն մարդիկ օգտագործում են իրենց տրամադրությունն ու ինտուիցիան՝ հնարավոր լավագույն որոշումները կայացնելու համար:
Եկեք ընդունենք, որ շատ մարդիկ փորձում են փոխել մյուսներին: Ինչո՞ւ են մենք դա անում, դա ոչ մի իմաստ չունի: Մարդիկ կան՝ այնպիսին են, ինչպիսին որ կան: Եթե քեզ դուր չեն գալիս, դու ընտրություն ունես դադարեցնելու հարաբերությունները, ավելի քիչ ժամանակ անցկացրու նրանց հետ կամ փոխիր վերաբերմունքդ: Ընդունիր նրանց այնպիսին, ինչպիսին որ կան: Դու ուզում ես ընդունված լինել այնպիսին, ինչպիսին որ կաս, այնպես չէ՞, ուրեմն ապրիր ոսկե կանոնով` վարվիր մյուսների հետ այնպես, ինչպես որ կցանկանաս քեզ հետ վարվեն:
Սա նշանակում է, որ «դրսի մարդը» կարող է չլինել «ներքին մարդը»: Իմաստուն մարդիկ չեն կուրանում մարդկանց գեղեցկությամբ կամ էլ հակառակը` խուսափում մարդկանցից նրանց արտաքինի պատճառով: Նրանք երբեք կարծիք չեն կազմում նրանով, ինչ կարող է երևալ արտաքինից, այլ միայն մարդուն ճանաչելուց հետո է, որ նրանք դատողություններ են անում մարդու մասին:
Ամեն ինչից զատ, իմաստուն մարդիկ չեն դատում: Նրանք կարեկցանքով են լցված: Կարեկցանքը ինքդ քեզ մյուսի դրության մեջ դնել կարողանալն է, իրերին նրանց տեսանկյունից նայել կարողանալը: Սա չի նշանակում, թե պետք է համաձայնել նրանց հետ, այլ նշանակում է, որ դու պետք է կարողանաս հասկանալ, որ «ընկալումն» է իրականությունը: Իմաստուն մարդու նման մտածելը կարող է դժվար լինել: Սակայն այն, ինչ անհրաժեշտ է անել, միտքը մարզելն ու զգացմունքները կառավարելն է: Շատերը կասեն, թե ասելը հեշտ է, անելն է դժվար, սակայն որքան էլ դժվար թվա, վարժեցնելու հետ այն կարելի է ձեռք բերել ու սովորություն դարձնել, իսկ սովորությունն էլ ի վերջո բնավորություն կդառնա:
Որքան ավելի շատ լինեն իմաստուն մարդիկ, այնքան մեր աշխարհն ավելի երջանիկ վայր կլինի: