Իմ ու պարոն Թովմասյանի միջև անձնական խնդիր չի եղել. Արմեն Ռուստամյան


16:07 , 26 մայիս, 2014

Իմ ու պարոն Թովմասյանի միջև անձնական խնդիր չի եղել. Արմեն ՌուստամյանYerkir.am-ը գրում է.

Արդեն տեղեկացրել ենք, որ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար:  

Yerkir.am-ը ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից փորձեց պարզել, թե ինչպե՞ս է պատկերացնում իրենց համատեղ աշխատանքը մեկ շենքում՝ հաշվի առնելով հայտնի իրադարձությունը:   «Ենթադրում եմ՝ «հայտնի իրադարձություններ» ասելով` Դուք ինչ նկատի ունեք: Իմ ու պարոն Թովմասյանի միջև անձնական խնդիր չի եղել, անձնական կամ անձնավորված միջադեպ էլ չի եղել: Ուրիշ բան, որ հետո, ցավոք, ով ոնց ուզել մեկնաբանել է: Դա իրականության խեղաթյուրում է` ես Հրայր Թովմասյանի անձին հասցեագրված ոչինչ չեմ ասել, հետևաբար, նրան վիրավորելու ցանկություն չէի կարող ունենալ: Ավելին ասեմ` վերջերս ես ու պարոն Թովմասյանը հանդիպել ենք ու մանրամասն զրուցել այս ամենի մասին: Կարծում եմ՝ հարցն այլևս գոյություն չունի, այն փակված է»,- ասաց Արմեն Ռուստամյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ