15:55 , 26 մայիս, 2014Tert.am-ը գրում է.
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի կարգադրությամբ այսօր ԱԺ աշխատակազմի ղեկավարի թափուր պաշտոնում նշանակվել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը:
Այս մասին Tert.am-ին հայտնեց ԱԺ հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը: