Մտահոգված եմ ընդդիմությանը հավատացող հասարակության համար


15:43 , 26 մայիս, 2014

Մի կողմից ուրախ եմ, երբ կարկառուն ընդդիմադիր գործիչ Գուրգեն Եղիազարյանը հիացած է վարչապետ Հովիկ Աբրահամյանի տղամարդկությամբ, մյուս կողմից մտահոգված եմ ընդդիմությանը հավատացող հասարակության համար, քանզի նրա առաջնորդները անկեղծ չեն և ճիշտ կլիներ, որ ի սկզբանե Գուրգեն Եղիազարյանը կամ նրա նման մտածող այլ ընդդիմադիր գործիչներ ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներին հայտնեին, որ իրենց պայքարը իշխանության դեմ Հովիկ Աբրահամյանին վարչապետ դարձնելու համար էր: