Չինաստանում երկրաշարժի հետևանքով վնասվել է ավելի քան 9.5 հազար շինություն


15:11 , 26 մայիս, 2014

10093620831in.am-ը գրում է.

Չինաստանի ու Մյանմայի սահմանին 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով, ճշտված տվյալներով, վնասվել են մոտավորապես 9.5 հազար շինություններ, տուժել է 12 մարդ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Երկրաշարժը գրանցվել էր մայիսի 24-ին՝ Յունան նահանգում, տեղի ժամանակով ժամը 04.49-ին (Երևանի ժամանակով՝ ժ. 00.49-ին):

Երկրաշարժի օջախը գտնվել է 24 կմ խորության վրա:

Երկրաշարժի հետևանքով խաթարվել է ճանապարհահատվածների ու էլեկտրացանցերի աշխատանքը, 12 մարդ հոսպիտալացվել է: