Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին 50.000 դոլար է հատկացրել Կարմիր խաչին՝ Բոսնիա-Հերցեգովինայում և Սերբիայում տեղի ունեցած ջրհեղեղներից տուժածներին օգնելու նպատակով:
Ամերիկյան Կարմիր խաչի ներկայացուցիչ Դևիդ Մելցերը նշել է, որ Ջոլին աննկուն աջակցություն է ցուցաբերում Կարմիր խաչին՝ մարդկանց տանջանքները մեղմացնելու նպատակով: