Ո՞ւմ է պետք ընդհանրապես Սահմանադրությունը, որը չի գործում


13:57 , 26 մայիս, 2014

Կարծում եմ` հասկանալի է, թե ինչի համար է իշխանությունն ուզում մեր երկիրը պառլամենտական կառավարման ձևի փոխել: Մի պարզ պատճառով, քանզի ընտրություններ կեղծելը, ծանոթ բարեկամ աշխատացնելը և ընտրակաշառք բաժանելը շատ ավելի հեշտ է պառլամենտականների ժամանակ: Ու դա է միակ ապտճառը, որ երկրի առաջին, երկրորդ, չորրորդ, հինգերորդ դեմքերը չամաչելով իրենց տարիքից, դիրքից, սպիտակ մազերից ու դիզած միլիոններից, պնդում են, որ սահմանադրական բարեփոխում է պետք: Ուզում են հասարակությանը ապացուցել, որ Հայաստանի համար շատ ավելի ճիշտ կլինի Շմայսին, Գալուստ Սահակյանին, Մանվելին, Ալեքսանյանին, Շուշան ՊԵտրոսյանին .... այս երկրում էլ ավելի մեծ իշխանություն տալ: Ասում են, որ սահմանադրությունը կենդանի օրգանիզմ է և պետք է փոխվի` համապատասխանի ժամանակի պահանջներին` մոռանալով, որ միակ բանը այս երկրում, որի փոփոխման կարիք կա, դա իրենք են: Միակ բանը, որ հնացել է, անտանելի է դարձել ու անհամատեղելի է Հայաստանի և քաղաքացու համար դա իրենք են: 
Վերջապես, ում է պետք ընդհանրապես Սահմանադրությունը, որը չի գործում` լինի դա լավ, թե վատ Սահմանադրություն: Մեզ այսօր բավարար կլինի, որ գործի Աստվածաշնչի պատվիրաններից գոնե ,մի գողացիրը» ու «մի սպանիրը»: Ու փառք Աստծո, Աստվածաշունչը իր 10 պատվիրաններով ռեֆերենդումի չես դնի: