Արցախում հակառակորդի գնդակից զինծառայող է վիրավորվել


12:14 , 26 մայիս, 2014

Lurer.com-ը գրում է.

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Ֆիզուլի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մայիսի 26-ին հակառակորդի կողմից արձակված գնդակից աջ ձեռքի շրջանում միջին ծանրության հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Աշոտ Ալիկի Գրիգորյանը: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: