11:28 , 26 մայիս, 2014Tert.am-ը գրում է.
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և Վրաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Կախա Դենդուկիձեն կարող են ներառվել Ուկրաինայի նոր նախագահ Պյոտր Պորոշենկոյի թիմում՝ որպես նախագահի խորհրդականներ։
Ինչպես տեղեկացնում է Russia Today-ը, այդ մասին ուղիղ եթերում հայտարարել է «ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն, որը, համաձայն բոլոր exit poll-երի արդյունքների, հաղթել է Կիևի քաղաքապետի ընտրություններում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ