Կանայք սկսում են կնճիռներից վախենալ արդեն 24 տարեկանից


08:10 , 26 մայիս, 2014

80938614_880358951in.am-ը գրում է.

Բրիտանիայում անցկացված ուսումնասիրության նպատակն է եղել պարզել, թե կանայք պրոֆիլակտիկ նպատակներով որ տարիքից են սկսում կնճիռների դեմ քսուքներ օգտագործել:

Պարզվում է, որ հակատարիքային կոսմետիկա կանայք սկսում են օգտագործել արդեն 21 տարեկանից, իսկ կնճիռներից սկսում են վածենալ 24 տարեկանում, փոխանցում է Myjane-ը:

Բրիտանուհիները անհանգստանում են դեմքի, աչքերի, ճակատի, բերանի և դեկոլտեի շրջանի կնճիռների համար:

Պարզվել է նաև, թե ժամանակակից կանայք ինչու են վախենում վաղաժամ ծերությունից: Նրանց մեծ մասը համոզված է, որ արտաքինի վրա բացասական ազդեցություն են ունենում սթրեսը, ալկոհոլն ու ծխելը: