21:56 , 25 մայիս, 2014Մայիսի 24-ին կայացավ տարվա ամենասպասված և երևի թե մամուլում ամենից շատ քննարկված հարսանիքը` Քիմ Քարդաշյանն ու Քայնե Ուեսթը ամուսնացան: Հարսանիքը տեղի ունեցավ Ֆլորենցիայում 16-րդ դարի ամրոցում:

Հարսնացուի, փեսայի և նրանց 11 ամսեկան դստեր զգեստները Givenchy բրենդի դիզայներ Ռիկարդո Տիշիի ձեռքի աշխատանքներն էին:


Բոչելլիի երաժշտության ներքո երջանիկ Քիմին դեպի խորան ուղեկցեց նրա խորթ հայրը` Բրյուս Ջենները, իսկ նրանց առջևից քայլում էր Քիմի մայրը` փոքրիկ Նորտին գրկած:
Նորապսակների առաջին պարի ժամանակ հնչում էր Էտտա Ջեյմսի «At Last и These Arms of Mine» երգը:


Չնայած, որ Քիմը և Քայնեն իրենց ընկերների` Բեյոնսեյի և Ջեյ Զիի համար հրաժարվեցին լուսանկարիչներից, այնուամենայիվ աստղային զույգը այդպես էլ չեկավ հարսանիքին:

Բեյոնսեն Քիմին Instagram-ում էր շնորհավորել.
«Մաղթում եմ անվերջ սեր ամբողջ կյանքի համար, թող Աստված օրհնի ձեր գեղեցիկ ընտանիքը»

Հարսանիքի ավարտին Քիմի մայրը լրագրողներին ասել է.
«Սա իմ տեսած ամենառոմանտիկ և կախարդական հարսանիքն էր: Ես երջանիկ եմ, որ նոր որդի ձեռք բերեցի, և նրա ընտանիքը դարձավ մեր ընտանիքի մի մասը»
