Անցյալի ստվերը


17:28 , 25 մայիս, 2014

 

Տեղադրում եմ չխմբագրված տարբերակը:
Արդեն երկու օր էր, ինչ Սուրբ Տիրամայր հիվանդանոցը մարդաշատ էր: Հազարավոր մարդիկ այստեղ էին գալիս ոչ թե բժշկի դիմելու, այլ գոնե մեկ պահ տեսնելու նրան, առողջություն մաղթելու և նրա համար աղոթելու համար: Հիվանդանոցի սրահներում նույնիսկ կանգնելու տեղ չկար, իսկ հիվանդասենյակի շուրջ խմբվել էին լրագրողներ, նույնիսկ միջազգային ամենաառաջատար լրատվական գործակալություններն իրենց թղթակիցներին գործուղել էին այստեղ` րոպե առաջ իմանալու հետագա զարգացումների մասին: Հիվանդանոցի անձնակազմը, հատկապես բժիշկները, լրագրողների թիրախն էին դարձել: Ամեն րոպե ստիպված էին պատասխանել հարցերի, սակայն վերջին քսանչորս ժամերի ընթացքում գրեթե բոլորը միևնույն կարճ պատասխանն էին տալիս` «հիվանդի վիճակը կայուն է, բայց ծանր»:
Հիվանդը պաշտոնյա չէր, ոչ էլ քաղաքական գործիչ: Արդեն ութսուն տարին բոլորած ծերունին ընդամենը գրող էր, բայց դարի ամենամեծ գրողներից մեկը: Նախորդ դարի մենաընթերցվող գրողի կոչումը իզուր չէր, որ տրվել էր նրան: Նրա ցանկացած ստեղծագործության միլիոնովոր տպաքանակով վաճառվում էր աշխարհի բոլոր գրախանութներում` թարգմանված մի քանի տասնյակ լեզուներով: Մեծ գրողը գրականության ասպարեզում ստացել էր ամենահեղինակավոր մրցանակաները, սակայն ինչպես հենց հանճարեղ ստեղեծագործողն էր սիրում կրկնել, իր համար ամենամեծ գնահատականը իր ընթերցողներին էին, մարդիկ, ովքեր կարողանում էին գրողի հոգուն մոտենալ ստեղծագործության կերպարների միջոցով:
«Իմ ստեղծագործությունների հերոսները իմ հոգուց մի մասնիկ են կրում, քանի որ ես նախևառաջ ինքնս եմ ապրում ամենը, հետո նոր թղթին հանձնելով կերտում կերպարները», - հաճախ կրկնում էր նա:
Նրա հավատարիմ ընթերցողների բանակը արդեն երկու օր էր չէր հեռանում հիվանդանոցի բակից:
Հանկարծ ամբոխում իրարանցում սկսվեց: Երիտասարդ կինը փորձում էր անցնել մարդկանց հոծ բազմության միջով, սակայն նրան արագ շրջապատեցին լրագրողները:
-Օրիորդ Սանչես, ինչպե՞ս է պարոն Ռոդրիգեսի առողջական վիճակը…
Առաջին հարցին հետևեցին մի քանի այլ հարցեր:
Երիտասարդ կինը, ով Պաուլա Սանչեսն էր, արդեն երեք տարի շարունակ աշխատում էր աշխարհառչակ գրողի կենսագրական աշխատության վրա, սակայն այդ ամենից բացի մեծ գրողը Պաուլային դեռ փոքր տարիքից իր հոգեզավակ էր ճանաչել:
Պաուլայի հուզված հայացքը կանգ առավ վերջին հարցը հնչեցրած լրագողի ուղղությամբ:
-Ներեցեք, բայց ես գիտեմ այնքան, որքան այս պահին գիտեք դուք: Ես նոր եմ վերադարձել և շտապել եմ այցելության: Երբ լինի նորություն, անպատճառ կտրվի տեղեկատվություն:
-Կենսագրական գրքի հրատարակումը կարո՞ղ է էլ ավելի շուտ լինել, օրիորդ Սանչես…
Սանչեսի դեմքին ակնհայտ հուզմունք երևաց:
-Կհրապարակվի, երբ ամբողջությամբ ավարտենք աշխատանքները: Այլևս ոչ մի հարց, խնդրում եմ:
Պաուլան հազիվ կարողացավ ազատվել լրագրողներից ու ոտք դնելով հիվանդանոցի դռներից ներս, կանգ առավ:
«Մի՞թե Ռոդրիգեսն այլև չի ապրի: Աստվա՜ծ իմ, օգնիր նրան»:
Պաուլան դժվարությամբ առաջ քայլեց: Իր լավագույն ընկերը, այն մարդը, որ կարողացավ փոխել իր աշխարհը, նա, ով իրեն հարազատ դստեր պես սիրում էր, ամենայն հավանակությամբ անգամ չի էլ կարողանա խոսել, բայց ինքը պարտավոր է տեսնել նրան:
***
Վաղուց կեսգիշերն անցել էր, բայց Պաուլայի աչքերին քուն չէր գալիս: Փորձելով հարմար տեղավորվել հիվանդասենյակի մոտ գտնվող աթոռներից մեկին, շարունակում էր ձեռքին եղած նոթբուքով շարունակել այն աշխատությունը, որը սկսել էր դեռ երեք տարի առաջ: Եթե միայն ոմանք իմանային թե ինչեր էր այս համակարգչի հիշողությանը պահ տրված: Որքա՜ն մարդ կցանկանր իր ձեռքում ունենալ մեծ գրողի նոթերն ու հիշողությունները, դեռևս անավարտ պատմվածքներն ու տարիներ շարունակ կիսատ թողնված վեպերը:
Միջանցքում հիմա միայն ինքն էր: Գալով այստեղ` առաջինը եղել էր բոլոր լրագրողներին հարկաբաժնից դուրս հրավիրելը: Առանց նրանց ներկայության էլ ավելի լավ կլինի: Բժիշկը թույլ չէր տվել Պաուլային տեսակցել հիվանդի հետ, հիվանդն առանց այդ էլ անգիտակից էր: Միայն հիվանդասենյակի պատուհանից Պաուլան կարողացավ տեսնել  ծերունու գունատ դեմքը: Եթե չլինեին սրտի աշխատանքի գրանցման սարքի էկրանին տատանվող գծերը, կարելի էր կարծել, թե ծերունին մահացել է: Պաուլան ամենից շատ հենց դրանից էր վախենում, ու հաճախ ոտքի կանգնելով նայում էր պատուհանցի ներս, համոզվելու համար, որ չի եղել այն, ինչին այդքան մեծ անհամբերությամբ սպասում էին լրագրողները, ովքեր արդեն հասցրել էին մի քանի անգամ հուղարկավորել Ռոդրիգեսին, երբ ծերունուն վերջին տարիներին մի քանի անգամ տեղափոխել էին հիվանդանոց:
Պաուլան հիմա մեղադրում էր իրեն միայն նրանում, որ Ռոդրիգեսի կողքին չէր վերջին երկու ամիսների ընթացքում: Արտասահմանում ուսումը շարունակելը հենց Ռոդրիգեսի մտահղացումն էր: Ինչո՞ւ համաձայնվեց:  
«Պետք է միշտ լինել այն մարդկանց կողքին ովքեր ամենադժվար պահին միշտ հասել են օգնության, միշտ եղել կողքիդ ամենադժվար կյանքի փորձություններն հաղթահարելիս: Չէ՞ որ նրանք բացառիկ մարդիկ են, որ բախտ է վիճակվել հանդիպել յուրաքանչյուրիս կյանքում...»:
Պաուլայի ականջին հասած ոտնաձայները կտրեցին նրան մտքերից ու նա արագ շրջվեց: Մեծահասակ կինը արագ քայլերով մոտենում էր իրեն: Պաուլան անմիջապես ճանաչեց տիկին Ռոդրիգեսին: Յոթանասունամյա կինը` Ամանդան, ով արդեն երկար տարիներ մեծ գրողի քաղաքացիական կինն էր, շատ էր փոխվել: Հատկապես վերջին օրերի ընթացքում, թեպետ ընդամենը երկու ամիս էր, որ Պաուլան չէր տեսել նրան:
Պաուլա, թանկագին Պաուլա, - բացականչեց կինն ու գրկեց ոտքի կանգնած Պաուլային:
Որքան բարություն ու ջերմություն կար այս կնոջ հոգում: Պաուլան, դեռ փոքրուց զրկված լինելով մորից, տիկին Ամանդային սիրում էր իր հարազատ մոր պես:
-Այքնան էի կարոտել Ձեզ:
Իմ սիրելի Պաուլա, դու նրան շատ ես պետք:
Պաուլան չկարողացավ զսպել արցունքները:
-Լաց մի՛ եղիր, ես աղոթում եմ, ու վստահ եմ Ռոդին կհաղթահարի այս փորձությունը և թույլ չի տա, որ ես տեսնեմ իր մահը: Նա ուժեղ է, նա կկարողանա պայքարել, իսկ ես այդ հարցում շատ թույլ եմ, ես չեմ կարողանա տեսնել նրա մահը…
Պաուլան էլ ավելի հուզվեց տիկնոջ խոսքերից: Որքան պարզ և մեծ սեր էր կապում նրան ու Ռոդրիգեսին: Պաուլան հաճախ էր մտածում, որ ինքը չի կարողանա երբեք սիրել այնպես, ինչպես իրեն որդեգրած ծնողներն էին սիրում միմյանց: Պատասխանը գտնել, թե ինչո՞ւ, անհնար էր թվում իրեն ու անգամ փորձում էր չմտածել այդ ուղղությամբ: Սեր, պարզապես մեծ կապվածություն, որը կարող է դառնալ կախվածություն, և հենց այդ էլ մարդիկ սեր են կոչում, իսկ ինքը դեռ ուսանողական տարիներից, երբ ուսանում էր հոգեբանության բաժնում, արդեն իսկ վստահ էր, սերը մեծ կախվածություն է, ուրիշ ոչինչ:
Իր երկրոդ հայրը, ում ստեղծագործություններում անպակաս էր սիրո թեման, այդպես էլ չկարողացավ բացատրել իրեն թե ինչ է այն: Առանձնապես այդ թեման Պաուլան միշտ էլ փորձում էր շրջանցել, իսկ հիմա որքան կուզեր լսել մեծ գրողին, հասկանալ նրան, բայց հաճախ միտքն էր գալիս լավագույն ստեղծագործություններից մեկում Ռոդրիգեսի միտքը` «Եթե փորձենք բացատրել բառերով ինչ է սերը, այն կդառնա խոսք, այնուհետև բառ և հետո ձայնային ալիք: Բացատրել բառերով սրտի թրթիռը չես կարող, այն միայն կարող ես զգալ»:
-Հերթապահ բժիշկն ինձ հայտնեց, որ վիճակը կայուն է, այնպես որ կարող ենք նրան այցելել:
Վերջապես, - բացականչեց Պաուլան և հենց նույն պահին նկատեց, իրենց մոտեցող այն նույն բժիշկին, ով արգելեց մտնել հիվանդասենյակ ու բավական նյարդային ձայնով լրագրողներին դուրս հրավիրեց` պահանջելով կատարել հիվանդի բարեկամների ցանկությունը:
Հիմա նրա դեմքին մեղմ ժպիտ կար:
-Տիկին Ռոդրիգես, օրիորդ Սանչես, - դիմեց բժիշկը` մոտենալով միջանցքում կանգնած կանանց, - հիվանդի վիճակը կայուն է, վատթարացում չի նկատվել և քանի, որ մեզ հաջողվեց հարկաբաժինն ազատել լրագրողներից, կարծում եմ ժամանակն է, որ այցելեք պարոն Ռոդրիգեսին, սակայնխնդրում եմ հնարավորինս կարճ ժամանակով, - ավելացրեց նա` բացելով դուռը, - եթե հիվանդի վիճակը ավելի լավ լինի հնարավոր է, որ մնաք նրա կողքին: 
Հիվանդասենյակում առավել մութ էր: Ծանր լռությունը խախտում էին միայն սարքերի համաչապ ու թույլ ձայները:
Տիկին Ամանդան մնաց դռան մոտ կանգնած, իսկ Պաուլան մոտեցավ մահճակալին:
Ծերունին ասես ժպտում էր: Թեպետ հիմա կարծես քնած էր, բայց խորշոմապատ դեմքին դաջված ժպիտը չէր անհետացել: Պաուլան հիշեց Ռոդրիգեսի խոսքերը` ես այնքան ժպտացի բոլորին, որ անկախ ամեն ինչից ժպիտն այլևս չհեռացավ իմ դեմքից:
Նա այնքան ասելիք ուներ քեզ, անընդմեջ մտածում էր հանդիպման մասին, - շշուկով խոսեց կինը, ապա շարունակեց մտքում, - հուսանք կկարողանա ասել այն, ինչ այսքան տարի տանջել է, ծվատել հոգին, ծանրացրել խիղճը:
-Եթե խնդիր լինի, կարող եք կանչել, - ասաց բժիշկն ու մենակ թողեց նրանց:
Պաուլան ձեռքի ափը դրեց ծերունու ձեռքին ու հենց նույն պահին ծերունին շարժեց այն:
-Հայրի՞կ, - զարմացած բացականչեց Պաուլան Ամանդայի հետ հայացք փոխանակելով:
Հիվանդը բացեց աչքերն ու հայացքը հառեց Պաուլային: Նրա դեմքին փայլեց ժպիտը:
-Հայրի՜կ:
-Պետք է ասեմ, որ ինձ արթնացրեց քո արտաբերած հայրիկը: Թե չէ ես այսպես էլ քնած կմնայի: Զարմանալի էդու այդքան էլ հաճախ հայրիկով չես դիմում
Պաուլան գրկեց Ռոդրիգեսին:
Ամանդան ևս մոտեցավ ու համբուրեց Ռոդրիգեսի ճակատը:
Ինչ լավ է, որ այստեղ եք:
Հայրիկ, խնայիր ուժերդ, դու դեռ թույլ ես:
-Այդ ո՞վ քեզ ասաց նման բան, - ժպտաց ծերունին, - ես ինձ շատ լավ եմ զգում, բայց ձեր մասին չեմ կարող ասել նույնը: Այդ ի՞նչ թախծոտ հայացքներ են:
Պաուլան ժպտաց:
-Առավել գեղեցիկ է մեղմ ժպիտդ, որ փորձում է քողարկել թախիծը: Այն…
Ծերունին կեղծ հազաց, սակայն միայն նրա համար որպեսզի չշարունակի ասել հաջորդ բառերը, որ ակամա կարող էին ասվել:
Այս իմ լեզուն, - վերջապես խոսեց ծերունին, - լեզուն միշտ էլ վերջին պահին դավաճանել է …
-Լեզո՞ւն, - զարմացավ Պաուլան, գուցե ջուր բերեմ…
Ոչ, ոչ: Ես հիշեցի այն դեպքերից մեկը, երբ ֆրանսիայի ու Իսպանիայի նախագահներին շփոթեցի:
-Հայրիկ, դու շարունակում ես կատակել: Պետք է բժշկին տեղյակ պահել:
-Ես կասեմ, - շտապեց ասել Ամանդան դուրս գալ հիվանդասեյակից:
-Աստված իմ, այդ բժիշկները, նրանք ծերուկին չեն թողնում գոնե հանգիստ մեռնել, - ծիծաղեց Ռոդրիգեսը:
-Խնդրում եմ, մի ասա նման բան, դու դեռ երկար պետք է ապրես, գոնե ինձ ու այն մարդկանց համար, ովքեր քեզ սիրում են: Խոսք տուր, որ կլսես բժշկին ու գոնե կթողնես ծխելը: Հանուն ինձ, - խնդրեց Պաուլան` վերջին պահին ժպտալով:
Ծերունին կիտեց հոնքերն ու աչքի տակով նայեց Պաուլային:
-Այդ ո՞վ է քեզ այդքան եսակենտրոնության դասեր տվել: Չլինի՞ ես:
Պաուլան նորից գրկեց Ռոդրիգեսին:
-Ես  քեզ այնքան ասելիք ունեմ, Պաուլա, միայն թե կարողանամ մինչև լուսաբաց, մի պահ լռությունից հետո խոսեց ծերունին:
Պաուլան նայեց ծերունու աչքերին: Ո՜չ, այս անգամ Ռոդրիգեսը կատակ չէր անում, նրա դեմքին չկար յուրահատուկ ժպիտը:

 

Շարունակությունն՝ այստեղ