16:49 , 25 մայիս, 2014ArmNewsTV.am-ը գրում է.
Քիթ-cut ֆուտուրիստական ներկայացումը ապագայի միակ երկու մեծաքիթ հայերի մասին զվարճալի պատմություն է:
Ժամանակին փոքր, սիրուն քթով, հետո ինչ-ինչ պատճառներով չորս-հինգ անգամ քիթը կոտրած Անդրանիկը երկար որոնում էր իր նման մեկին: Ու այստեղ էր, որ մեծ քթերը դարձան ստեղծագործական մտորումների պատճառ: Ու ծնվեց Քիթ-cut-ը, ֆուտուրիստական մի ներկայացում` երեք դերասանի ու մի ռոբոտի գլխավոր դերակատարմամբ: Ուտոպիստական երազանքներով ու ապագայի կանխատեսումներով սցենարը գրել սկսել է Էդգար Կոստանդյանը, բայց շարունակել է Արմեն Վարդանյանը:
Իսկական դրախտ՝ մատերիալիստների համար, լիարժեք կոնֆորտ ու ոչ մի խնդիր, բացի մեկից` վտանգի տակ է հայի տեսակը: Պատմությունը սկսվում է, երբ պարզվում է, 2080 թվականին ընդամենը մեծ քթով երկու հայ է մնացել: Ռեժիսորը` Քիթ-cut-ում նաեւ ամենամեծ քթերից մեկի սեփականատերն է ու նաեւ գլխավոր դերակատարը:
Ծիծաղ ու էլի ծիծաղ, սա այն է, ինչ Քիթ-cut-ի ստեղծագործական թիմն առաջարկում է հանդիսատեսին՝ տոմս գնելու դիմաց:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ