Հետաքրքիր փաստեր Մունդիալի մասին
Աշխարհի 2014 թվականի առաջնությունը, որն ընդունելու է Բրազիլիան, սարերի ետևում չէ: Հունիսի 12-ին 4 տարվա սպասումներից հետո ականատես կլինի ուժեղագույնների պայքարին:
Բրազիլիան միակ երկիրն է, որ մասնակցել է Աշխարհի բոլոր առաջնություններին:
Բելգիայի և Ռուսաստանի հավաքականները վերջին անգամ առաջնությունում հանդես էին եկել 2002-ին:
Բրազիլիան Աշխարհի առաջնություններում ամենաշատ չեմպիոն հռչակված երկիրն է (5 անգամ):
Brazuca-ն Մունդիալ 2014-ի պաշտոնական գնդակն է լինելու:
Մունդիալ 2014-ի չեմպիոնները 35 միլիոն դոլար պարգև կստանան:
2010-ի հետ համեմատած, մրցաշարի մրցանակային ֆոնդը ավելացել է 37% և հասել 576 միլիոն դոլարի:
Մունդիալ 2014-ը կանցկացվի Բրազիլիայի 12 քաղաքներում:
Բրազիլիան 1950-ին ևս ընդունել է առաջնությունը: