Ականատես եղա խորը ատելության և թշնամական վերաբերմունքի`ռուսների և ուկրաինացիների միջև


14:03 , 25 մայիս, 2014

Մի քանի օր հանգստանում էի հյուրանոցում, որտեղ հիմնականում ռուսներ և ուկրաինացիներ էին և ականատես եղա խորը ատելության և թշնամական վերաբերմունքի` հատկապես ուկրաինացիների կողմից ռուսների նկատմամբ: Ցավում եմ, որ արևմուտքին հաջողվեց եղբայրական այս երկու ժողովուրդներին թշնամացնել: Նրանց տեսակետներն ու ընկալումներն այնքան հեռու և իրարամերժ են, որ չեմ պատկերացնում, թե որն է լինելու նրանց համերաշխության կետը:
Ըստ ամենայնի, Ուկրաինայի նոր նախագահ կընտրվի Պյոտոր Պորոշենկոն, ով նախ և առաջ պետք է փորձի եղբայրական այդ երկու ժողովուրդների միջև ատելության մթնոլորտը վերացնել: