23:11 , 24 մայիս, 2014
1in.am-ը գրում է.
Ռիհաննան գումար է վաստակում ոչ միայն երաժշտական, այլև նորաձևության արդյունաբերությունից: Բարբադոսյան գեղեցկուհին համագործակցում է նորաձևության տների հետ, ինչպես նաև այցելում ցուցադրությունների: Պարզվել է, որ վերջիններին մասնակցելու համար աստղը վաստակում է կլորիկ հոնորարներ:
Ռիհաննային նորաձևության շոուի հրավիրելու համար անհրաժեշտ է վճարել 100 հազար դոլար: Նման գումարի դիմաց երգչուհին ոչ միայն կժամանի ցուցադրության, այլև կնստի առաջին շարքում և կլուսանկարվի բոլոր ցանկացողների հետ:
Զվարճանքի ոլորտում դա ինքնատիպ ռեկորդ է: Օրինակ՝ Ջեսիկա Չեսթեյնի ներկայությունն արժե 80 հազար դոլար, իսկ Քիմ Քարդաշյանինը՝ 50 հազար:
Ռիհաննայի ներկայացուցիչները այս տեղեկությունը չեն մեկնաբանում՝ հաղորդում է The Telegraph թերթը: