Ռոյս. Աշխարհի առաջնության ֆավորիտները լատինաամերիկյան թիմերն են


20:11 , 24 մայիս, 2014

Գերմանիայի հավաքականի առանցքային ֆուտբոլիստներից մեկը՝ Մարկո Ռոյսը, իր թիմին Աշխարհի առաջնության ֆավորիտ չի համարում:

«Նախևառաջ պետք է ասեմ, որ Բրազիլիան ինձ համար ասոցացվում է Աշխարհի առաջնության և շոգ եղանակի հետ, որը կարող է մեծ դեր խաղալ: Մենք լավ կպատրաստվենք, և շատ ենք աշխատում անհրաժեշտ մարզավիճակը հավաքելու համար: Արդյո՞ք մենք ֆավորիտներ ենք: Ֆավորիտները լատինոամերիկյան թիմերն են, քանի որ եղանակային պայմանները նրանց առավելություն են տալիս»,- Ռոյսի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը: