Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց


18:54 , 24 մայիս, 2014

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց168.am-ը գրում է.

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ մայիսի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 450 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց: Հրադադարի ռեժիմի վերոհիշյալ խախտումներից բացի՝ հակառակորդը մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ