18:48 , 24 մայիս, 2014
Yerkir.am-ը գրում է.
Ղրիմն իրեն միացնելու պահից ի վեր Ռուսաստանն այդ տարածաշրջանի վրա ծախսել է 70 մլրդ ռուբլի: Այս մասին ասել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «Россия» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Սրա մեջ մտնում է նաև առանձին դաշնային սուբյեկտ համարվող Սևաստոպոլում ծախսված գումարը: Մեդվեդևի խոսքով՝ գումարը ծախսվել է, որպեսզի այդ տարածաշրջանները «սկսել շնչել մյուսների նման»:
Ռուսաստանի վարչապետը հերքել է տեղեկություններն այն մասին, որ Ղրիմի զարգացմանն ուղղված գումարները վերցնում են նպատակային այլ ծրագրերից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ