21:01 , 24 մայիս, 2014
1in.am-ը գրում է.
Սովորաբար համրուկների զուգավորման շրջանը երկարատև է լինում, այդ պատճառով էլ կենդանաբանական այգում ոչ ոք համալրում չէր սպասում։
Կենդանաբանական այգու ղեկավարությունը զարմացել էր Մերիլին համրուկի հղիությամբ։ 2012-ին Գերմանիայից բերվել էր Լինդեր կոչվող արուն, որպեսզի ընկերակցի այդ պահին այգում միակ համրուկին՝ գրում է Itv.com պորտալը։ Ինչպես հայտնի է, զույգի ձևավորման պրոցեսը տևում է 10 տարի։
Այգու աշխատակիցները դեռ չեն կարողանում որոշել նորածնի սեռը։ Ձագուկն անընդհատ կպած է մորից։ Սեռը կարելի է որոշել հատուկ անասնաբուժական պրոցեդուրայից հետո։