«ԵԽԽՎ-ն շատ ավելի լուրջ պատժամիջոցներ պետք է կիրառի Ադրբեջանի հանդեպ, քան այդ բոյկոտն է»


17:57 , 24 մայիս, 2014

«ԵԽԽՎ-ն շատ ավելի լուրջ պատժամիջոցներ պետք է կիրառի Ադրբեջանի հանդեպ, քան այդ բոյկոտն է»Panorama.am-ը գրում է.

ԵԽԽՎ-ն շատ ավելի լուրջ պատժամիջոցներ պետք է կիրառեր և պետք կիրառի Ադրբեջանի հանդեպ, քան ընդամենը բոյկոտել Բաքվում ԵԽԽՎ հանձնաժողովների, կոմիտեների և ենթահանձնաժողովների նիստեր անցկացնելը: Չեմ կարծում, թե դա այդպես լուրջ պատժամիջոց է` հաշվի առնելով ԵԽ անդամ Ադրբեջանում տիրող իրավիճակը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով վեհաժողովի որոշումը առաջիկա երկու տարիների ընթացքում Ադրբեջանում վեհաժողովների ոչ մի հանդիպում չանցկացնել: 

Հիշեցնենք, նման որոշման պատճառ է դարձել այն, որ ադրբեջանական իշխանությունները վերջին պահին չեղյալ էին համարել մայիսի 22-23-ը Բաքվում ԵԽԽՎ Բյուրոյի ու Մշտական խորհրդի նիստներին մասնակցելու նպատակով ԵԽԽՎ փոխնախագահ, Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Ռենե Ռուքեին արդեն իսկ տրամադրված մուտքի վիզան, քանի որ Ռուքեն Լեռնային Ղարաբաղ այցելած ֆրանսիացի օրենսդիրներից է: Նա նաև ֆրանս-ղարաբաղյան բարեկամության խմբի անդամ է և ԼՂ այցից հետո Ադրբեջանը նրան persona non grata է հայտարարել:

Ն.Զոհրաբյանի խոսքով, եթե Բելառուսի հանդեպ եվրոպական հանրությունն ու կառույցները կիրառում են լրջագույն պատժամիջոցներ, ապա հարց է առաջանում` ինչո՞ւ նույն այդ պատժամիջոցները չեն կիրառվում Ադրբեջանի հանդեպ:

«Երևի թե միայն այն պատճառով, որ Ադրբեջանը նավթ ունի, իսկ Բելառուսը` ոչ: Այստեղ է, որ մենք անընդհատ բախվում ենք երկակի ստանդարտների հետ»,- նշեց պատգամավորը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ