Ադրբեջանին վաճառված Տ-90 տանկերն էն գլխից էլ տեխնիկական խնդիրների մի ամբողջ կծիկ էին


17:19 , 24 մայիս, 2014

Ես դեմ եմ ցանկացած զենքի վաճառքին Ադրբեջանին, առավել ևս՝ Ռուսաստանի կողմից: Եթե դաշնակից ենք, ուրեմն ռագատկա էլ չպիտի ծախեն մեր հակառակորդին: Սակայն մի երկու դիտարկում էս տանկային թեմայով՝

- Ռուսները ևս 100 հատ տանկ չեն տվել դեռ, այլ հայտնել են իրենց պատրաստակամության մասին, որ կտան, եթե Ադրբեջանի ուզենա նոր խմբաքանակ գնել:

- Տ-90-ները էնքան «լավ» տանկ են, որ Ռուսաստանը հրաժարվել է ձեռք բերել դրանք իր զորքի համար ու արդեն մի երկու տարի ա, ինչ Տ-90-ների փոխարեն գնվում են Տ-72ԲԶ մոդիֆիկացված տանկերը, որոնք ոչնչով չեն զիջում Տ-90-ին, իսկ Տ-90 էն գլխից էլ տեխնիկական խնդիրների մի ամբողջ կծիկ ուներ:

- Ինչպես ցանկացած բարդ զենք, որը հագեցած է էլեկտրոնիկայով, Տ-90-ը ևս ունի որոշ համակարգեր, ինչպիսին է, օրինակ, «Свой-Чужой»-ը և այլն: Բացի տարբեր համակարգերից, Տ-90-ն իր մեջ ունի յուրահատուկ «Տրոյական ձի», ու եթե ռուսները հարկ համարեն, ապա կարող են իրենց մոտից այնպես անել, որ ադրբեջանական Տ-90-ները դառնան անպիտան մետաղի ջարդոն, որովհետև չեն աշխատի նշանառության, պաշտպանության ու այլ էլեկտրոնային համակարգերը: