Մեր երկրում որքան չեն համապատասխանում ասված խոսքերն ու արված գործերը


17:13 , 24 մայիս, 2014

Մեր երկրում որքա՜ն չեն համապատասխանում ասված խոսքերն ու արված գործերը: 
Որքան լավ ասում ենք, նույնքան վատ անում ենք:
Որքան փորձում ենք բարեկամներ փնտրել, նույնքան ձեռք ենք բերում թշնամիներ:
Որքան փորձում ենք շտկել բացթողումները, նույնքան թույլ ենք տալիս նորը:
Ամեն անգամ փորձում ենք սկսել նոր ու մաքուր էջից, վերջում ստացվում է նույն սևագիրը…
Ու այսպես արդեն քանի տարի մտել ենք այս ինքնախաբեության հունի մեջ ու չենք կարողանում դուրս գալ:
Ասածս այն էր, որ պետության, իշխանության, ընդդիմության որակը փոխելու համար, ամենից առաջ դրանք մարմնավորող անձանց որակն է պետք փոխել, ընդհանրական առումով՝ կանգնած ենք հավաքական գիտակցության արմատական փոփոխության մարտահրավերի առաջ:
Փոխեցի՞նք, կարելի է հույս ունենալ, նույնիսկ՝ հավատալ, չարեցի՞նք՝ մնալու ենք նույն տեղապտույտի մեջ՝ մեր ինքնախաբեության անհուն հատակում…
…Երազի իմ երկիր հայրենի…