Հռոմի պապը սկսել է իր մերձավորարևելյան շրջագայությունը


16:49 , 24 մայիս, 2014

papAraratnews.am-ը գրում է.

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ժամանել  է Հորդանան, որտեղից կսկսի իր եռօրյա շրջագայությունը Մերձավոր Արևելքով:

Մայրաքաղաք Ամմանում պապը ժամերգություն կանցկացնի մարզադաշտում, ապա կհանդիպի սիրիացի փախստականների հետ: Դրանից հետո կաթոլիկ հովվապետը կմեկնի Իսրայել և Հորդանան գետի արևմտյան ափ:

Այցի պաշտոնական նպատակ է համարվում ուղղափառ եկեղեցու հետ կապերի ամրապնդումը: Բայց ԶԼՄ-ները կարծում են, Ֆրանցիսկոս պապը կփորձի օգտագործել իր ազդեցությունը տարածաշրջանում առկա լարվածությունը մեղմելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ