Իրանի նախագահը միջուկային հարցում հաղթանակի համար ազգային միասնության կոչ է արել


16:16 , 24 մայիս, 2014

mideast-iran-revolution-anniversaryjpeg-00dc2_s800x5581in.am-ը գրում է.

Իրանի նախագահ Հասան Ռուհանին Խորեմշեհեր քաղաքի ազատագրման կապակցությամբ ժողովրդին ուղղված ուղերձում կոչ է արել ազգային միասնության, որպեսզի երկրի միջուկային ծրագրի շուրջ Արևմուտքի հետ վեճում հասնեն հաղթանակի: Այս մասին այսօր հաղորդել է Իրանի IRIB պետական հեռուստաալիքը։

Իրանը ամեն տարի մայիսի 24-ին տոնում է նավահանգստային քաղաք Խորեմշեհիրի ազատագրման օրը, որը իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ, 1982 թվականին ազատագրվեց իրաքցիներից։ Վերջինները քաղաքը գրավել էին պատերազմի սկզբին՝ 1980-ի հոկտեմբերի 26-ին։

«Մենք թույլ չենք տա թշնամիներին արհամարհել մեր խաղաղ միջուկային իրավունքները»,- ասել է Ռուհանին։

Նախագահի խոսքերով՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ղեկավարությամբ և ազգային միասնության պարագայում հաթանակը հնարավոր է։