Վաղը Ուկրաինայում նախագահական ընտրություններ են


15:09 , 24 մայիս, 2014

Վաղը Ուկրաինայում նախագահական ընտրություններ են, և մի շարք հարցերի մեջ կարելի է առանձնացնել մեկը: Կընդունի՞ Ռուսաստանը ընտրության արդյունքները, թե` ոչ:

Առաջինը Ռուսաստանը պետք է ընդունի ընտրության արդյունքները, որովհետև այդ քայլով Ռուսաստանը իր համար մի քանի կարևոր հարց է լուծում միջազգային հարթակում: Նախ Ղրիմը վերջնականապես բաժանվում է Ուկրաինայից, քանի որ չի մասնակցում ընտրություններին և փաստացի սահմանազատվել է Ուկրաինայից: Ռուսաստանը ցույց կտա, որ ինքը չի պայքարում Ուկրաինայի դեմ, և ընդունում է Ուկրաինայի իշխանություններին և պատրաստ է բանակցությունների: