14:06 , 24 մայիս, 2014
1in.am-ը գրում է.
Վենեսուելայի մայրաքաղաքում երեկ երեկոյան ավտոբուսի ուղևորները Լինչի դատաստանի են ենթարկել հանցագործին, որը փորձել է զանգվածային գողություն կատարել՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Դեպքը տեղի է ունեցել Սանտա-Ֆե շրջանում:
Զինված հանցագործը բարձրացել է ավտոբուս ու ուղևորներից պահանջել իրեն հանձնել փողերն ու թանկարժեք իրերը: Ուղևորներից մեկը կարողացել էր նրա ձեռքից խլել ատրճանակը, ինչից հետո ուղևորները սկսել են ծեծել բանդիտին: Ստացած մարմնական վնասվածքներից տղամարդը մահացել է: