ԿԲ-ն իջեցրեց 2014-ի տնտեսական աճի կանխատեսումը 1.3%-ային կետով


13:46 , 24 մայիս, 2014

տնտեսական-աճAraratnews.am-ը գրում է.

Հայաստանի կենտրոնական բանկը երեկ 1.3 տոկոսային կետով իջեցրեց այս տարվա տնտեսական աճի իր նախկին կանխատեսումը:

Այսպես` եթե առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում տարեվերջի համար ԿԲ-ն կանխատեսել էր 5.4%-ից 6.1% տնտեսական աճ (միջին արժեքը՝ 5.8%), ապա այս եռամսյակի ծրագրում ԿԲ-ն արդեն կանխատեսել է 4.1-4.7% տնտեսական աճ (միջին արժեքը՝ 4.5%): Այս նվազման հիմքում ԿԲ-ն միաժամանակ մի քանի գործոն է դրել, որոնցից մեկը մասնավոր տրանսֆերտների աճի տեմպի նվազումն է: Այսպես` եթե 3 ամիս առաջ ԿԲ-ն սպասում էր արտասահմանյան մասնավոր տրանսֆերտների 7-9% աճ, ապա այսօր նա արդեն կանխատեսում է 4.5-6.5% աճ: Մյուսը պետության վարած հարկաբյուջետային քաղաքականության (պետական ծախսերի) գնահատումն է: Նախկինում Կենտրոնական բանկը «ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում հարկաբյուջետային ազդակը» գնահատում էր «1.5 տոկոսային կետ ընդլայնող», իսկ այժմ՝ միայն «0.7 տոկոսային կետ ընդլայնող»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ