15:37 , 24 մայիս, 2014Այս ուղղություններից մի քանիսը շատ հայտնի զբոսաշրջային կենտրոններ են, որոշները դեռ նոր են հայտնություն ձեռք բերում: Քանի որ ներկայումս շատ դժվար է զարմացնել մարդկանց առաջարկվող զբոսաշրջային փաթեթներով, և զբոսաշրջիկները հիմնվում են տվյալ վայրի գլխավոր առանձնահատկության վրա: Այս հոդվածում մենք առաջարկում ենք Ձեզ ծանոթանալ աշխարհի ամենագեղեցիկ և հայտնի լողափերին:
Ավստրալիա
Հեռավոր Ավստրալիան ապշեցնող գեղեցկության երկիր է: Վիկտորիա նահանգը համարվում է երկրի ամենագեղեցիկ և խորհրդավոր վայրը: Զբոսաշրջիկներին գրավում են խաղողի շքեղ այգիները և ծովը:
Մեքսիկա
Տուլում քաղաքը գտնվում է Յուկատան թերակղզու արևելյան հատվածում: Քաղաքը կառուցվել է մ.թ. 1200թ.-ին, սակայն ներկայումս նրանից ոչ մի հետք չի մնացել: Իսկ Մեքսիկայի չքնաղ բնությունը մինչ օրս հիացնում է բոլոր զբոսաշրջիկներին: Տուլումի գեղեցիկ լողափերը հիացնում են բոլոր այցելուներին:
Բորա-Բորա
Բորա-Բորան Ֆրանսիական պոլինեզիայի մեծությամբ երկրորդ կղզին է: Զարմանալի բնությունը կղզին իդեալական վայր է դարձնում լողափնյա հանգստի համար: Փոքրիկ կղզիները, բուստե ժայռախութերը և վառ գույները Բորա-Բորա կղզին դարձնում են Խաղաղ օվկիանոսի մարգարիտը:
Ճամայկա
Աշխարհի ամենաերաժշտական կետը՝ Ճամայկան, անդադար ապրում է րեգգի ռիթմով: Կարիբյան ծովում գտնվող այս երկիրը սուզված է տրոպիկական անտառների մեջ և զմայլում է կասկադատիպ ջրվեժներով: Հայտնի ճամայական ռոմը և այրող արևով լողափերը ևս մեկ լեգենդ են:
Մալդիվյան կղզիներ
Չենք սխալվի, եթե Մալդիվներն անվանենք զբոսաշրջային ամենահայտնի ուղղությունը: Այստեղ առկա են դրախտային հանգստի բոլոր անհրաժեշտ բաղադրիչները՝ լազուրե ծով, վառ արև, մաքրագույն կապույտ օվկիանոս, սպիտակ ավազ և կատարյալ խաղաղություն: Հանգստավայրն անկրկնելի վայր է մեղրամիսն անցկացնելու համար: