12:25 , 30 հուլիս, 2012
Նա դառնում է 20-րդ դարի լավագույն գործարար իր համոզմունքների, աշխատասիրության և երազանքների շնորհիվ: Նրա կարծիքով կյանքում փող ունենալն անհրաժեշտ է: Բայց պետք չէ մոռանալ, որ փողի նպատակը «անիմաստ» ծախսելը չէ, այլ ֆինանսական միջոցների ավելացումը մարդկանց ծառայելու համար: Իսկ ֆինանսական միջոցների ավելացման նպատակը, ոչ թե ուղղակի շատ փող ունենալն է, այլ շատ փող ունենալը կյանքը բարելավելու համար: Ամենավտանգավորը այն բիզնեսն է, երբ գործ ես անում սեփական օգտի համար: Դա նման է խաղամոլության, որ հազվադեպ է տևում մի քանի տարուց ավելի: Ավելի լավ է աշխատել այն գիտակցությամբ, որ հաջողության և երջանկության հասնում են միայն արդար աշխատանքի միջոցով: Մարդկանց անհաջողությունները հիմնականում հանդիսանում են այդ ճանապարհից շեղվելու արդյունք: Ֆինանսական հաջողության չհասնելու ամենահեշտ ճանապարհը՝ փողի հանդեպ ագահություն ունենալն է: Բայց եթե աշխատում ես հաճույքով և գործի ճշմարիտ լինելու գիտակցությամբ, ապա փողերն իրենք են հոսում դեպի քեզ:
© success.am