«Ժողովուրդ». «Լույս» հիմնադրամը՝ խավարի մեջ


08:42 , 24 մայիս, 2014

««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից ստեղծված «Լույս» հիմնադրամը, որը իրավաբանորեն գրանցված է իր տան հասցեով, առաջիկայում կդադարեցնի իր գործունեությունը: Նշենք, որ այդ հիմնադրամը զբաղվում էր ֆինանսական միջոցների հայթայթմամբ և մեծածավալ գրանտներ բերում Հայաստան, որի օգնությամբ մինչ օրս հայազգի շուրջ 300 ուսանող կարողացել է աշխարհի առաջատար բուհերում սովորել: 6 տարի առաջ ձևավորված այդ հիմնադրամը ՀՀ նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ հետաքրքրություն չի առաջացնում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։