«Հրապարակ». Կառավարությունում «ա լա խորհրդարան» փոփոխություններ են ընթանում


08:26 , 24 մայիս, 2014

«Նոր վարչապետի «ընդունում-հանձնումից» հետո կառավարությունում «ա լա խորհրդարան» փոփոխություններ են ընթանում: Հիշեցնենք՝ Հովիկ Աբրահամյանի՝ խորհրդարանի խոսնակ դառնալուց հետո ԱԺ երրորդ հարկի իրեն պատկանող հարկաբաժնի ձախակողմյան մասն անջատվեց-մեկուսացվեց, և օձն իր պորտով, հավքն իր թևով չէր կարող թափանցել այնտեղ: Հիմա նույնը տեղի է ունենում կառավարության 2-րդ հարկում: Ազատվում է ոչ միայն 2-րդ հարկը, այլև՝ 3-րդ, ուր պետք է նստեն նոր վարչապետի հետ եկած մարդիկ, որոնք արդեն իրենց տեր ու տիրական են զգում պանթեոնի վերածված կառավարությունում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։