Բեյոնսեն և Ջեյ Զին հնարավոր է՝ շուտով ամուսնալուծվեն


22:29 , 23 մայիս, 2014

Մամուլում շշուկներ են պտտվում, որ ներկայիս ամենահայտնի զույգերից մեկը՝ Բեյոնսեն և Ջեյ Զին շուտով կամուսնալուծվեն:

Զույգի բաժանման պատճառը նշվում է այն, որ Ջեյ Զին վերջերս ակտիվորեն դավաճանում է Բեյոնսեին: Հենց դավաճանությունն էլ եղել է վերջերս վերելակում Բեյոնսեի քրոջ և Ջեյ Զիի կռվի պատճառը:
Նրանց ապահարզանը հաշվարկների համաձայն կազմում է 1 միլիարդ դոլլար:
Բեյոնսեն նաև մատից ջնջել է IV նշանով դաջվածքը, որ նվիրված էր ամուսնուն. Ջեյ Զին ծնվել է դեկտեմբերի 4-ին, իսկ նրանց հարսանիքը տեղի է ունեցել ապրիլի 4-ին:

Բեյոնսեն և Ջեյ Զին ամուսնացել են 2008 թ., 2012 թվականին ծնվել է նրանց դուստրը, իսկ այս տարի նրանք պետք է մեկնեն համատեղ շրջագայության: