«Աթլետիկո Մադրիդի» հովանավորը մի երկիր է, որի նախագահը մամուլի ազատության հարցում գիշատիչ է համարվում


21:50 , 23 մայիս, 2014

«Գիտե՞ք, թե ով է Աթլետիկո Մադրիդի հովանվորը», հարցնում է «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) իրավապշտպան կազմակերպությունը ու շարունակում․

Պաշտոնական քարոզչությամբ, այդ «կրակի երկիրն» իրականում «հալածանքների երկիր է»: Միլիոնավոր հեռուստադիտողներ, ովքեր մայիսի 24-ին դիտելու են ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, չպետք է հիմարացվեն այդ քարոզչությամբ: Կովկասյան այդ հանրապետությունը 180 երկրի շարքում ԶԼՄ-ների ազատության ինդեքսով 160-րդն է, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մամուլի ազատության հարցում գիշատիչ է համարվում, որն իր երկրում վերացնում է բազմակարծությունը․․․