Բոթոյանը ճնշումների մասին ասել է խմբակցության բոլոր անդամների մոտ,եթե հրաժարվում է՝ մեկնաբանությունները թողնում եմ ձեզ. Բիշարյան


19:42 , 23 մայիս, 2014

Tert.am-ը գրում է.

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, Tert.am-ի հետ զրույցում պատասխանելով Կարեն Բոթոյանի հերքմանը, թե իր նկատմամբ որևէ ճնշում չի եղել, նշեց, որ ինքը մենակ չի եղել ՕԵԿ-ական արդեն նախկին պատգամավորի հետ, խմբակցության բոլոր անդամների ներկայությամբ է Բոթոյանը խոստովանել դա։

Հիշեցնենք, որ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ մանրամասնել է ՕԵԿ պատգամավոր Կարեն Բոթոյանին խմբակցությունից հեռացնելու որոշումը։

 «Խմբակցությունում եղել է որոշում, որ Կառավարության ծրագրին չենք մասնակցելու, իսկ Կարեն Բոթոյանը ներկայացրել է, որ Կառավարության ներկայացուցիչների կողմից կան ճնշումներ, որ ինքը պետք է կողմ քվեարկի։ Այդ դիրքորոշման համար հեռացրել ենք խմբակցությունից։ Հետագայում նիստ ենք արել, և նրա կուսակցությունից հեռացնելու համար որոշում կայացրել»,- ասել է նա և նշեց, որ դահլիճում արդեն Հեղինե Բիշարյանի կողմից անուններ հնչեցվել են՝ Ֆինանսների նախարար, վարչապետ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ