18:36 , 23 մայիս, 2014Tert.am-ը գրում է.
ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովն այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էլիտա Գավելեի հետ, այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
Հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-լատվիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու միջխորհրդարանական կապերի խորացմանն առնչվող հարցեր:
Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատել երկու երկրների միջև ստեղծված փոխվստահության մակարդակն ու զարգացման հեռանկարները և հույս հայտնել, որ առկա հնարավորությունները արդյունավետ օգտագործելու դեպքում միջպետական հարաբերություններում կարելի է արձանագրել էլ ավելի մեծ հաջողություններ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ