Երեխաներն էլ չգիտեն՝ ով է հաղթել «Եվրատեսիլում». Արթուր Աբրահամ


18:22 , 23 մայիս, 2014

Tert.am-ը գրում է.

«Եվրատեսիլը» երեխաների համար է, ու ոչ այնքան լավ երգի մրցույթ: Այս մասին այսօր հայտարարեց բռնցքամարտի երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը՝ «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ում՝ պատասխանելով այն հարցին, որ վերջին «Եվրատեսիլից» հետո լուրջ կասկածներ կան, որ Եվրոպան ապրում է Կոնչիտային հոգեհարազատ արժեքներով:

«Եթե մի մարդ հաղթում է այպիսի ձևով ու դառնում օրինակ երեխաներին, ու երեխաներն էլ չգիտեն՝ ո՞վ է հաղթել…»,-մեկնաբանեց Արթուր Աբրահամը:

Նրան այս մասին հարց ուղղած օգտատերը հարցրել էր նաև, որ որպես Եվրոպայում երկար տարիներ բնակվող մարդ, ի՞նչ կարծիքի է այնտեղի ընտանեկան դաստիարակության ու ընտանեկան արժեքների մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ