Ամերիկացիներն ավելի հաճախ սթրեսի են ենթարկվում տանը, քան աշխատավայրում


20:37 , 23 մայիս, 2014

23well_Stress-tmagArticle1in.am-ը գրում է.

Ամերիկացիներն ավելի հաճախ սթրեսի են ենթարկվում տանը, քան աշխատավայրում, գրում է The New York Times-ը՝ հղում անելով Փենսիլվանիայի համալսարանի նոր հետազոտությանը:

Գիտնականները ուսումնասիրել են կորտիզոլի մակարդակը 122 փորձարկվողների շրջանում: Անալիզները կատարվել են աշխատանքային ու հանգստյան օրերին:

Կորտիզոլը հաճախ կենսաբանական մարկեր է սթրեսի համար, հիշեցնում է պարբերականը:

Հետազոության ընթացքում պարզվել է, որ այդ հորմոնի մակարդակը անհամեմատ ցածր է, երբ մարդը գտնվում է աշխատավայրում, այլ ոչ թե տանը:

Նման արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ շատերի համար աշխատանքը յուրահատուկ փախուստ է առօրյա խնդիրներից, ասվում է հոդվածում:

Երբ մարդիկ տանն են, նրանց անխուսափելիորեն ճնշում են ընտանեկան ու աշխատանքային պարտականությունները: