Ի՞նչ վերաբերմունք ունեն եվրոպացիները ընդհանուր ընտրությունների հանդեպ


17:44 , 23 մայիս, 2014

Ի՞նչ վերաբերմունք ունեն եվրոպացիները ընդհանուր ընտրությունների հանդեպArmnewsTV.am-ը գրում է.

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Եվրախորհրդրանի ընտրություններին մասնակցում է եվրոպացիների ընդամենը 30-40%-ը: Չնայած ոչ մեծ մասնակցությանը` Եվրախորհրդրանի 766 անդամների ընտրությունը միևնույնն է քառօրյա ժամկետ է պահանջում: Քվեարկությունն ավարտվել է Նիդեռլանդներում և Մեծ Բրիտանիայում: Նիդեռլանդական «Ազատություն» կուսակցությունը խորհրդարանում 5 տեղի փոխարեն կստանա 3-ը: Մինչդեռ Մեծ Բրիտանիայում Անկախության կուսակցությունը վստահ է հաջողության մեջ: Կուսակցությունը կոչ է անում Մեծ Բրիտանիային դուրս գալ Եվրամիությունից և խստացնել միգրացիոն քաղաքականությունը: Մինչև կիրակի ընտրությունները կկայանան ևս չորս երկրներում: Եվրամիության անդամ երկրների հիմնական մասը եվրապատվիրակներ կընտրի կիրակի: 28 պետության խորհրդարանի անդամներին եվրոպացիները ընտրում են արդեն ութերորդ անգամ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ