16:29 , 23 մայիս, 2014
Գաղտնիք չի, որ Ալիևների դինաստիան ներգրավված է բազմաթիվ բիզնեսներում ու իր ձեռքում է պահում Ադրբեջանի տնտեսությունը: «Azersun Holding» ընկերությունը, որը պատկանում է Ալիևների գերդաստանին և բոլորովին վերջերս է հայտնի դարձել դրա մասին հանրությանը, իր ձեռքում է պահում պետական գնումները: Այս ընկերությունը վաճառում է թեյ, շաքարավազ, մակարոնեղեն, ինչպես նաև ծավալում է շինարարական գործունեություն, որը կազմում է 4 միլիարդ դոլար: Այս ընկերությունը ստանում է խոշոր պետպատվերներ: Բանակին է մատակարարում իր ապրանքները և աշխատում աստղաբաշխական գումարներ: Ալիևների ընտնաիքը նաև ունի օֆշորային ընկերություններ, որոնք գրանցված են Վիրջինյան կղզիներում, և նույնիսկ կրտսեր Ալիևը այդ ընկերության տնօրենն է: Ադրբեջանը թաղված է կոռուպցիայի ու մենաշնորհի մեջ: Եթե չլիներ նավթի գործոնը, վաղուց արդեն այս երկիրը որպես պետություն վերացած կլիներ աշխարհի քարտեզի վրայից: