17:17 , 23 մայիս, 2014Որմնանկարները սթրիթ արթի (թարգմանաբար՝ փողոցային արվեստ) կարևոր մասն են կազմում: Այստեղ ներկայացված որմնանկարները այնքան ներդաշնակորեն են ձուլվում շրջակա միջավայրին, որ դժվար է հավատալ, որ դրանք ընդամենը պատերի վրա նկարված պատկերներ են: Անգամ ամենասքանչելի որմնանկարը կկորցնի իր գեղեցկությունը, եթե այն սխալ վայրում արվի: Նույն կերպ նկարչի վրձնի մի կախարդական հարվածով անգամ ամենաանշուք վայրը կարող է վերածվել գողտրիկ անկյունի: Այստեղ ներկայացված որմնանկարների հեղինակները այնպիսի որմնանկարներ են ստեղծել, որոնք մտածելու տեղիք են տալիս կամ պարզապես ժպիտ պարգևում դիտողներին:
Փողոցի հավաքարարը

Ջայլամ, Իտալիա
Անհագ մարդը