Սահմանի վրա ԱԱՀ-ն հանելու հարցը վերջին տարիներին միշտ քննարկվել է. Վաչե Գաբրիելյան


16:33 , 23 մայիս, 2014

Tert.am-ը գրում է.

Ավելացրած արժեքի հարկը սահմանի վրա հանելու գաղափարը նոր չէ, որ քննարկվում է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի խորհրդական, կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը:

«Գաղափարը միշտ քննարկվել է, ուղղակի ամբողջ հարցն այն է, թե երբ ենք սկսում, որովհետև ֆինանսական բեռ է ավելանում, և հիմա էլ կա ու դրա արագությունը կախված է դրանից»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Հրանտ Բագրատյանը ողջունեց այդ գաղափարը:

Ինչպես Tert.am-ի հետ զրույցում հայտնել էր ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավորներից մեկը, ներկայումս կան հաշվարկներ, մասնավորապես՝ 300 մլրդ դրամի չափով, սակայն Վաչե Գաբրիելյանն այս տեղեկությունը հերքեց՝ ասելով. «Նայած ինչ արագությամբ և ինչպես եք ուզում փոփոխել՝ դրանից կախված հաշվարկներ են»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ