Ռուսաստանը մեղադրում է ՆԱՏՕ-ին իր սահմանամերձ շրջաններում զորքերի ուժեղացման հարցում


16:08 , 23 մայիս, 2014

Ռուսաստանը մեղադրում է ՆԱՏՕ-ին իր սահմանամերձ շրջաններում զորքերի ուժեղացման հարցումPanorama.am-ը գրում է.

Ռուսաստանը մեղադրում է ՆԱՏՕ-ին` իր սահմանի մերձակայքում զինուժի ուժեղացման համար և զգուշացրել է, որ ձեռք կառնի պատասխան միջոցներ: Հաղորդումէ «Դոյչե վելլե»-ն: 

«Մեծանում է Դաշինքի զորքերի օպերատիվ և մարտական պատրաստության ինտենսիվությունը ռուսական սահմանների մոտ: Առանձին Արևմտյան երկրներ խստացրել են հակառուսական հռետորաբանությունը, ավելացնում են ՆԱՏՕ-ի զորամիավորումների անձնակազմը Մերձբալթիկայում, Լեհաստանում և Ռումինիայում, ինչպես նաև ներկայացվածությունը Բալթիկ, Միջերկրական և Սև ծովերի ջրային տարածքներում»,- հայտարարել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը` Մոսկվայում տեղի ունեցող անվտանգության համաժողովի ժամանակ:

Գլխավոր շտաբի պետը նաև զգուշացրել է, որ այս պայմաններում Ռուսաստանը ստիպված է լինելու ձեռնարկել պատասխան միջոցներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ