16:05 , 23 մայիս, 2014Վերջերս բազմաթիվ կայքերում լուրեր տարածվեցին այն մասին, որ Բեյոնսեն և Ջեյ Զին ամուսնալուծության շեմին են, սակայն նրանք գաղտնի են պահում իրենց անձնական կյանքի մանրամասները և ջանք ու եռանդ չեն խնայում երջանիկ ընտանիքի տպավորություն թողնելու համար: Ըստ Life and Style ամսագրի` ամուսնալուծության հիմնական պատճառը Ջեյ Զիի անհավատարմությունն է: Ասում են, որ նա հաճախ է Բեյոնսեին դավաճանում այլ կանանց հետ: Ամսագրում նաև նշվում է, որ այս ամուսնական զույգը հաճախ բուռն վեճեր է ունենում և տառապում հիվանդագին խանդի պատճառով:
Այնուամենայնիվ, Բեյոնսեն և Ջեյ Զին լրատվամիջոցներից գաղտնի են պահելու իրենց կոնֆլիկտները այնքան ժամանակ, քանի դեռ չեն լուծել որոշ ֆինանսական հարցեր: Բեյոնսեն հոգ է տանում, որ հանրության աչքերում իր ընտանիքը կատարյալ երևա, սակայն Բեյոնսեին ու Ջեյ Զիին ավելի մոտիկից ճանաչողները կարծում են, որ ամուսնալուծությունն անխուսափելի է: Բեյոնսեն մանրակրկիտ կերպով ծրագրում է իր յուրաքանչյուր քայլը: Նրանց համար բարդ ժամանակներ են:
Բեյոնսեի ու Ջեյ Զիի ընտանեկան կյանքի անախորժությունների մասին լուրերը տարածվեցին այն բանից հետո, երբ հանրության համար հասանելի դաձավ մի տեսանյութ, որում Բեյոնսեի կրտսեր քույր Սոլանժը և Ջեյ Զին կռվում էին: Դա իսկական ծեծկռտուք էր: Սոլանժը հարձակվել էր Ջեյ Զիի վրա և հարվածում էր նրան ձեռքերով, ոտքերով ու այն ամենով, ինչ այդ պահին ձեռքի տակ էր ընկնում: Բեյոնսեն ասես այնքան էլ տագնապած չէր այս կռվից և չէր փորձում Սոլանժին հեռացնել Ջեյ Զիից:
Բեյոնսեն Instagram-ում մի շարք լուսնակարներ է տեղադրում, որոնցում իրենք պատկերված են իբրև երջանիկ ընտանիք, սակայն մի շարք աղբյուրների համաձայն, իրականությունը բոլորովին այլ է: Բեյոնսեի և Ջեյ Զիի հարաբերությունները դեռևս վաղուց են ճգնաժամային փուլ մտել:
Որոշ ժամանակ առաջ համացանցում հայտնվեց մի լուսանկար, որում Բեյոնսեի այն մատը, որի վրա ամուսնական մատանու դաջվածք կար, ծածկված էր ինչ-որ բանով: Մի այլ նկարում պատկերված էր, որ նրա այն մատը, որին նա կրում էր իր ամուսնական մատանին, փաթաթված էր վիրակապով: Բեյոնսեն այդ դաջվածքն արել էր Ջեյ Զիի հանդեպ իր հավերժական սերն ապացուցելու համար: Քանի որ նա ու Ջեյ Զին այլևս սիրային հարաբերությունների մեջ չեն, դաջվածքը նույնպես հեռացվել է: Այնուամենայնիվ, որոշ ժամանակ առաջ Ջեյ Զին ու Բեյոնսեն հայտարարել են, որ միասին շրջագայության են մեկնելու: Ուստի միայն ժամանակը կարող է ցույց տալ, թե արդյո՞ք Բեյոնսեն ու Ջեյ Զին իսկապես ամուսնալուծության շեմին են, թե դրանք պարզապես ստահոդ շշուկներ են: