15:41 , 23 մայիս, 2014
1in.am-ը գրում է.
Մադրիդի «Ատլետիկո»-ի դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է Չեմպիոնների Լիգայի եզրափակչում Մադրիդի «Ռեալ»-ի դեմ կայանալիք հանդիպման մասին:
Բելգիացի դարպասապահն անդրադարձել է նաև Քրիշտիանու Ռոնալդուի դեմ դիմակայությանը:
«Ինչ-որ յուրահատուկ կերպ չեմ նախապատրաստվում Ռոնալդուի դեմ դիմակայությանը: Ռոնալդուն հզոր հարձակվող է, իսկ ես՝ հզոր դարպասապահ:
Պետք է սովորել ուրիշի սխալներից: «Բավարիա»-ն կրկնօրինակել էր «Բարսելոնա»-ի մարտավարությունը, իսկ «Ռեալ»-ն այդ մարտավարության մասին գիտի ամեն ինչ»,- Կուրտուայի խոսքերը մեջբերում է Bild-ը: