Վերականգնվել է Հայաստանի գազամատակարարումը


15:28 , 23 մայիս, 2014

Lurer.com-ը գրում է.

Հայաստան բնական գազի մատակարարումը վերականգնվել է մայիսի 23-ին` ժամը 14:07-ին: Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից: Գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել էր Վրաստանի Դարյալի լեռնանցքում մայիսի 17-ին տեղի ունեցած սողանքի հետեւանքով «Հյուսիս-Հարավ» գազատարի վրա տեղի ունեցած վթարի պատճառով: