15:21 , 23 մայիս, 2014
1in.am-ը գրում է.
Գերմանիայում դատարանը թույլատրել է դատել 95-ամյա ամերիկացի Մայքլ Կարկոկին, որին կասկածում են SS-ում ծառայելու համար: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
1949 թվականին Կարկոկը ամերիկյան իշխանություններին հայտնել էր, որ ինքը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ չի ծառայել և ապրել է Մինեսոտայի խաղաղ քաղաքներից մեկում, սակայն անցած տարի անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Կարկոկը կարող էր ծառայել նացիստական SS զորամիավորման կազմում: Հաղորդվում է, որ նա սպա է եղել ուկրաինական ժողովրդական պաշտպանությունում և SS-ի «Գալիչինա» դիվիզիայում:
Այժմ Գերմանիայի գերագույն դատարանը վճռել է, որ 95-ամյա ամերիկացուն կարելի է դատել Գերմանիայում: Ինչպես նշում է պարբերականը, Բեռլինը ստացել է Կարկոկին դատելու իրավունք, չնայած այն բանին, որ նա գերմանացի չէ, նրա ենթադրյալ հանցագործություններն իրականացվել են ոչ գերմանացիների դեմ և ոչ Գերմանիայի տարածքում:
Գերմանացի դատախազը պետք է ուսումնասիրի հարցը և պարզի՝ նրա դեմ մեղադրանքներ առաջադրի՞, թե՞ ոչ, պահանջի՞ նրա արտաքսում ԱՄՆ: