Վերջին զանգն ազդարարում է, որ դուք սպասումներով լի մտնում եք կյանքի նոր շրջան


13:10 , 23 մայիս, 2014

Շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին՝ Վերջին զանգի կապակցությամբ: Դպրոցական տարիների վերջին զանգն ազդարարում է նաև, որ դուք սպասումներով լի ու ակնկալիքներով մտնում եք կյանքի նոր շրջան: Ցանկանում եմ, որ ձեր կյանքի ուղին հարթ լինի, իրականություն դառնան յուրաքանչյուրի բոլոր նպատակները, բազմաթիվ հաջողության զանգեր արձանագրեք, լինեք Հայաստանի արժանի քաղաքացին, և ստացած գիտելիքները ներդնեք մեր երկրի ամրապնդման գործին: