09:10 , 30 հուլիս, 2012
Կախե´լ, չի կարելի ազատել: Կախել չի կարելի, ազատե´լ
Կարծում եմ, որ տարրական գրագիտություն ունեցող մարդու համար ակնհայտ է, որ վերոնշյալ երկու` միանման բառերից կազմված նախադասությունները իմաստային առումով լիովին հակադիր են իրար: Մի քանի կետադրական նշաններ որոշեցին մարդու հետագա ճակատագիրը ...
Մնջախաղի վարպետ Սերգեյ Դանիելյանին չէր խանգարի, որ իր երեկվա կարգավիճակում`(ՀԱՏՈՒՔ ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ: Երեկ գնացել եի Սևան: Գարշահոտություն, մոծակներ, աղբ: Փառք Աստծո Վանալիճը ավելի մտահոգ ու ցիվիլ ծեռքերում է) մի փոքր շտկում մտցներ` ՀԱՅՐԵՆԱՍԵՐ բառը գրելիս օգտագործեր չակերտներ ( « » ): Այլապես ստացվում է, որ նա խոսքը ոչ թե վայ-հայրենասերներին է ուղղում, այլ հենց ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐԻՆ: Հայերենում այլ կերպ չես էլ կարող ընկալել: Իսկ նման մեղադրանքն ու հայրենասիրության վարկաբեկումն արդեն անհասկանալի է: Ինձ հետաքրքիր է, պարոն Դանիելյանը, երբ Սևանի ափին էր, ինչքան աղբ ինքը հավաքեց մեր կապուտաչյա լճի ափի՞ց: Եթե իրոք այդքան ազդված է և իրապես սիրում է իր երկիրը, բացի ուրիշներին մեղադրելուց, տվյալ դեպքում գործնական ի՞նչ է անում նա: Երբ մարդ ինչ որ բան քննադատում է, դրա բարոյական իրավունքը պետք է ունենա: Այս տողերը հիմա վստահաբար եմ գրում, քանի որ այն կարդում են նաև իրական կյանքում ինձ հետ առնչվող մարդիկ, որոնք հստակ գիտեն, որ երբեք բնության մեջ ինձնից հետո աղտոտող հետքեր չեմ թողնում, միևնույն ժամանակ նաև մաքրում եմ իմ կայանած վայրում այլոց թողած կեղտահետքերը: Եվ դա, վստահեցնում եմ, որ իմ պատվից ցածր չի` անկախ հասարակության մեջ իմ ունեցած դիրքից:
Իսկ իր կարգավիճակի վերջին նախադասությունը`. «Փառք Աստծո Վանալիճը ավելի մտահոգ ու ցիվիլ ծեռքերում է», իմաստային առումով հնչում է ճիշտ այսպես`. « Ցավոք սրտի, 1914-1923թթ.-ին թուրքերին չհաջողվեց իսպառ բնաջնջել հայությանը, այլապես Սևանն էլ կհայտնվեր «ապահով` մտահոգ ու ցիվիլ» ձեռքերում » ...
Չեմ հասկանում, Հայ Մտավորականի նման մտակեցվածքը չեմ հասկանում ... :((((