10:52 , 23 մայիս, 2014
1in.am-ը գրում է.
Ամերիկացի գիտնականները պնդում են, որ իրենք մոտ են մալարիայի դեմ արդյունավետ պատվաստանյութի ստեղծմանը: Գիտական աշխատանքի մասին հոդվածը հրապարակված է Science ամսագրում:
Տանզանիայում, որտեղ այս հիվանդությունը լայն տարածում ունի, հետազոտողները գտել են այդ հիվանդության նկատմամբ բնական կայունություն ունեցող մի շարք երեխաների:
Թեստերը ցույց են տվել, որ նրանց իմունային համակարգը արտադրում է հակամարմիններ, որոնք գրոհում են մալարիայի փոխանցիչ մակաբույծին: Գիտնականները պարզել են, որ այդ հակամարմիններով մկները ևս կայուն են հիվանդության նկատմամբ:
Այժմ արդեն հետազոտողները մտադիր են հետազոտություններ կատարել մարդկանց մասնակցությամբ՝ պարզելու համար պատվաստանյութի պոտենցիալը: